Փետրվար 14, 2026
277 դիտում

Գաբրիել Սարգսյանն Եվրոպայի առաջնության առաջատարների թվում է


Լուսանկարը` Մեդիամաքս


Ռումինիայում մեկնարկած շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում կայացել են 2 տուրի դիմակայություններ։

Մի խումբ շախմատիստներ երկուական հաղթանակ են տարել ու առաջատարների թվում են։ Նրանցից մեկն էլ Գաբրիել Սարգսյանն է, նա 2-րդ տուրում առավելության է հասել Իսրայելը ներկայացնող Օր Բրոշտեյնի նկատմամբ։

 

1,5-ական միավոր ունեն Շանթ Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Արամ Հակոբյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը եւ Սարգիս Սարգսյանը։

 

Առաջնությունը բավական մեծ կազմ է հավաքել՝ մրցում են 40 երկրի մոտ 400 շախմատիստներ:

Մեր ընտրանին