Փետրվար 19, 2026
422 դիտում

Լեւոն Արոնյանը 2024 թ. ամենաշատ գումար վաստակած շախմատիստների ցանկում է


Լուսանկարը` chess.com


Forbes Sport-ն ու «Շախմատ+» մեդիա նախագիծը ներկայացրել են 2024 թվականին ամենաշատ գումար վաստակած գրոսմայստերների ցանկը, որում ընդգրկվել է նաեւ ԱՄՆ-ը ներկայացնող Լեւոն Արոնյանը:

Նախորդ տարի աշխարհը նոր չեմպիոն ունեցավ, հաղթող դարձավ 18-ամյա հնդիկ Գուկեշ Դոմարաջուն, որն էլ ամենաշատ գումարն է վաստակել: Նրա եկամուտը կազմել է 1.568.894 դոլար:

Լավագույն եռյակում նրան հաջորդել են Դին Լիրենն (1.183.617) ու Մագնուս Կառլսենը (771.268):

Լեւոն Արոնյանը 257.385 դոլարով ընդգրկվել է 10-րդ հորիզոնականում: ԱՄՆ-ի Գավաթում շատերի համար նրա անսպասելի հաղթանակը շախմատիստին 90 հազ. դոլար եկամուտ է ապահովել: Գումարների մյուս մասը գոյացել է Grand Chess Tour եւ Champions Chess Tour մրցաշարերում ելույթներից:

Մեր ընտրանին