Հունվար 23, 2025
115 դիտում

Հայաստանի չեմպիոններ 2-րդ տարին անընդմեջ դարձել են Հովհաննիսյանն ու Գաբոյանը


Լուսանկարը` Մեդիամաքս


Ավարտվել են Հայաստանի շախմատի տղամարդկանց ու կանանց առաջնությունները։

Ինչպես նախորդ տարի, այս անգամ եւս չեմպիոններ են դարձել Ռոբերտ Հովհաննիսյանն ու Սուսաննա Գաբոյանը։ Վերջին տուրում նրանք հաղթել են համապատասխանաբար Մամիկոն Ղարիբյանին ու Լիլիա Դանիելյանին։

Հովհաննիսյանն առաջնությունն ավարտել է 6,5, իսկ Գաբոյանը՝ 7 միավորով։ Նրանք համալրել են Հայաստանի հավաքականների կազմերը։ Հովհաննիսյանը Հայաստանի չեմպիոն եղել է նաեւ 2011 եւ 2024 թվականներին, իսկ Գաբոյանը՝ 2015, 2021 եւ 2024-ին։

Մեդալակիրներ դարձել են Արթուր Դավթյանը եւ Սարգիս Սարգսյանը, Աննա Խաչատրյանն ու Մարիամ Ավետիսյանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին