Դեկտեմբեր 21, 2024
173 դիտում

Ռոբերտ Հովհաննիսյանը ԵԱ-ում 3 հաղթանակից հետո առաջին ոչ-ոքին է գրանցել


Լուսանկարը` europechess.org


Մոնտենեգրոյի Պետրովաց քաղաքում շախմատիստները շարունակում են պայքարել Եվրոպայի անհատական առաջնությունում:

Ռոբերտ Հովհաննիսյանը 4-րդ տուրում ոչ-ոքի է խաղացել Յահիլ Սոկոլովսկու հետ ու վաստակել 3,5 միավոր: Նա առաջատարներ Ֆրեդերիկ Սվեյնից (Գերմանիա) եւ Մաքսիմ Չիգաեւից (Իսպանիա) հետ է ընդամենը 0,5 միավորով:

3,5 միավոր ունի նաեւ Արամ Հակոբյանը, նա սեւ խաղաքարերով ուժեղ է եղել սերբ Յան Սուբեյլից:

Շանթ Սարգսյանը եւ Գաբրիել Սարգսյանն իրենց ակտիվում ունեն 3-ական միավոր:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին