Վաղը Հայաստանի ֆուտբոլի հավաքականն Ազգերի Լիգայի խմբային փուլում վերջին հանդիպումն է անցկացնելու սեփական հարկի տակ:
Հայ ֆուտբոլիստները Վազեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում ընդունելու են Ֆարերյան կղզիներին:
Նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ Հովհաննես Համբարձումյանն ասել է, որ թեեւ խմբում առաջի տեղը զբաղեցնելու հնարավորություն այլեւս չունեն, բայց միեւնույն է մոտիվացված են դուրս գալու խաղադաշտ:
«Պատրաստվում ենք տնային վերջին խաղում հաղթանակի հասնել եւ ուրախացնել մեր երկրպագուներին: Մարզչի հետ կապված անորոշությունը չի ազդում հավաքականի ֆուտբոլիստների վրա, միշտ էլ տրամադրված ենք բարձր արդյունքներ գրանցելու: Իսկ թե ինչպիսի մասնագետ կլինի հավաքականի ղեկին, կորոշի ֆեդերացիան»,-նշել է ֆուտբոլիստը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: