Դեկտեմբեր 04, 2024
137 դիտում

2010-ի Մունդիալի լավագույն ֆուտբոլիստ Ֆորլանը մասնակցել է Մոնտեվիդեոյի մրցաշարին


Լուսանկարը` https://dims.apnews.com/


Ուրուգվայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, 45-ամյա Դիեգո Ֆորլանը հանդես է եկել Մոնտեվիդեոյում կայացած մրցաշարում։

Նա արգենտինացի թենիսիստ Ֆեդերիկո Կորիայի հետ զուգախաղում է ուժերը չափել եւ զիջել Բորիս Արիաս-Ֆեդերիկո Սեբալյոս զույգին։ Բոլիվացի թենիսիստները հաղթել են 6:1, 6:2 հաշվով։

Այս տարի Ֆորլանը մասնակցել է ITF-ի՝ 45 տարեկանից բարձր խաղացողների համար նախատեսված մրցաշարերին։ Լիմայի մրցաշարի զուգախաղում հաղթող է դարձել։ Ուրուգվայցին մենախաղում 8 հաղթանակ եւ 3 պարտություն է գրանցել, 5 անգամ հաղթել ու 1 հանդիպում էլ զիջել է զուգախաղում։

Ֆորլանը 1997-2018 թվականներին հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդ»-ում, «Վիլյառեալ»-ում, «Ատլետիկո»-ում եւ «Ինտեր»-ում։ Անգլիական ակումբի հետ դարձել է երկրի չեմպիոն, Գավաթակիր եւ Սուպերգավաթակիր, իսկ «Ատլետիկո»-ի հետ՝ հաղթել Եվրոպայի Լիգայում եւ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթում։

Ուրուգվայի հավաքականում նա 112 հանդիպման է մասնակցել եւ 36 գոլի հեղինակ դարձել։ 2010-ի Աշխարհի առաջնությունում Ուրուգվայը 4-րդ տեղն է զբաղեցրել, իսկ Ֆորլանը 5 գոլով լավագույն ռմբարկուներից մեկն է եղել ու Մունդիալի լավագույն խաղացողի մրցանակը ստացել։

Հարձակվողն Ուրուգվայի հավաքականի հետ հաղթել է Ամերիկայի Գավաթն ու մեկ անգամ էլ բրոնզե մեդալակիր դարձել։

Ֆորլանը թենիսով մանուկ տարիքում է զբաղվել, սակայն 16 տարեկանում որոշել է կենտրոնանալ միայն ֆուտբոլի վրա։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին