Նոյեմբեր 14, 2024
247 դիտում

Սուրեն Չախալյան․ Ինձ համար առաջնայինն այս ծանր պահին հավաքականի կողքին լինելն է


Լուսանկարը` FFA


Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը վաղն Ազգերի լիգայի նախավերջին խաղում հյուրընկալելու է Ֆարերյան կղզիներին։

Թիմի գլխավոր մարզչի պաշտոնակատար Սուրեն Չախալյանն այսօր հայտնել է, որ համաձայնել է ստանձնել պաշտոնը, որովհետեւ առաջնայինն այս ծանր պահին հավաքականի կողքին լինելն է։

«Փոփոխությունների մասին չեմ կարող ասել հիմա, վաղը խաղի ժամանակ կտեսնեք։ Ֆուտբոլում շատ բան է փոխվել, ոչ մի հավաքական Ֆարերյան կղզիներին հեշտությամբ չի հաղթել։ Մեծ հարգանով ենք մոտենում մրցակցին եւ ամեն ինչ կանենք հաղթելու համար։ Թե ինչպես՝ վաղը դաշտում ցույց կտանք»,-ասել է Չախալյանը։

Մարզիչն ավելացրել է, որ այժմ իրենց առջեւ դրված խնդիրը վերջին երկու խաղում հաղթանակ տոնելն ու Ազգերի լիգայի C լիգայում դիրքը պահպանելն է։

Հայաստան-Ֆարերյան կղզիներ հանդիպումը կայանալու է վաղը՝ 21։00-ին։ Թիմերի առաջին դիմակայությունն ավարտվել է 2։2 հաշվով։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին