Սեպտեմբեր 23, 2024
197 դիտում

Արոնյան․ Հպարտ եմ, որ եղել եմ մեր ազգի համար պատմություն կերտած թիմի մի մասը


Լուսանկարը` FIDE


Լեւոն Արոնյանն ԱՄՆ-ի հավաքականի կազմում նվաճել է առաջին մեդալը՝ Համաշխարհային Օլիմպիադայում գրավելով 2-րդ տեղը։

Արոնյանը գրառում է կատարել եւ ամփոփել Օլիմպիադան։


«Օլիմպիադան շատ լարված ստացվեց։ Շնորհավորում եմ Հնդկաստանին պատմական նվաճման համար։

Ուրախ եմ, որ արծաթե մեդալակիր դարձա եւ անհատական պայքարում, եւ ԱՄՆ-ի հավաքականի կազմում։ Շնորհակալություն Ֆաբիին, Ուեսլիին, Լենիերին ու Ռեյին, մեր մարզիչներ Ջոնին ու Միշային։ Այնքան էլ լավ չխաղացինք, բայց ողջ ուժերով պայքարեցինք ու մրցաշարի երկրորդ հատվածը հիանալի անցկացրինք։

Ուզում եմ կիսվել ինձ համար կարեւոր իրադարձությամբ։ ՖԻԴԵ-ն 100-ամյակի շրջանակում դարի լավագույն թիմ հռչակեց Հայաստանը։ Այնքան հպարտ եմ՝ պատվաբեր է, որ եղել եմ մեր ազգի համար պատմություն կերտած այս թիմի մի մասը»,-գրել է հայ գրոսմայստերը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին