Բուդապեշտում ավարտված շախմատի Համաշխարհային Օլիմպիադայում Հայաստանի տղամարդկանց ու կանանց հավաքականները ելույթներն ավարտել են 6-րդ ու 5-րդ տեղերում:
Կանայք 11-րդ տուրում 3:1 հաշվով ուժեղ են եղել Գերմանիայից: Հաղթանակներ են տարել Լիլիթ Մկրտչյանն ու Էլինա Դանիելյանը, իսկ ոչ-ոքիներ գրանցել Մարիամ Մկրտչյանը եւ Աննա Սարգսյանը: Կանանց հավաքականը 17 միավորով լրացուցիչ ցուցանիշներով 5-րդն է եղել, նույնքան միավորով ԱՄՆ-ը գրավել է 3-րդ տեղը: Չեմպիոնի կոչումը 19 միավորով վաստակել է Հնդկաստանի ընտրանին:
Տղամարդկանց պայքարում նույնպես ոսկե մեդալակիր է դարձել Հնդաստանը 21 միավորով: Հայ շախմատիստները վերջին տուրում 2,5:1,5 հաշվով առավելության են հասել Իրանի նկատմամբ: Հայկ Մարտիրոսյանն ու Կարեն Գրիգորյանը հաղթանակներ են գրանցել, Շանթ Սարգսյանը՝ ոչ-ոքի, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը զիջել է:
Նրանք վաստակել են 17 միավոր ու լրչացուցիչ ցուցանիշներով 6-րդ տեղը գրավել, նույնքան միավորով ԱՄՆ-ն եւ Ուզբեկստանը զբաղեցրել են 2-3-րդ տեղերը: ԱՄՆ-ի կազմում հանդես է եկել Լեւոն Արոնյանն ու արծաթե մեդալակիր դարձել:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: