Բուդապեշտում երեկ մեկնարկել է շախմատի Համաշխարհային 45-րդ Օլիմպիադան։
Հայաստանի հավաքականներն առաջին տուրում գործել են հիանալի ու տոնել են 4։0 հաշվով հաղթանակներ։
Տղամարդկանց ընտրանին առավելության է հասել Մալթայի նկատմամբ։ Հաղթանակներ են գրանցել Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանն ու Կարեն Գրիգորյանը։
Կանանց թիմն ուժեղ է եղել Տրինիդադ եւ Տոբագոյից։ Ընտրանու համար մեկական միավոր վաստակել են Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը, Աննա Սարգսյանն ու Սուսաննա Գաբոյանը։
Հայաստանի թիմերը մի շարք այլ հավաքականների հետ ընթանում են առաջատարների թվում։ Այսօր տղամարդիկ հանդիպելու են Անդորրայի, իսկ կանայք՝ Մեքսիկայի հետ։




















