Պրահայում անցկացված Եվրոպայի պատանիների արագ եւ կայծակնային շախմատի առաջնությունում հայերը նվաճել են 3 ոսկե ու 2 բրոնզե մեդալ։
ՖԻԴԵ-ի վարպետ Ալեքս Սահակյանը դարձել է Մ-18 տ. պատանիների արագ շախմատի չեմպիոն, իսկ Սոնա Կրկյաշարյանը ու Սոֆիա Բաղրամյանը Մ-14 տ ու 8 տարեկանների կայծակնային շախմատի հաղթողներ: Բաղրամյանը նաեւ արագ շախմատի Եվրոպայի բրոնզե մեդալակիր է, հայտնում է Հայաստանի ֆեդերացիան:
Մ-10 տարեկան պատանիների արագ շախմատի թիմային առաջնությունում Հայաստանը 3-րդ տեղն է գրավել: Թիմի կազմում էին Դավիթ Մելքոնյանը, Աշոտ Ավետիսյանը, Արմեն Վարդանյանը եւ Սլավա Կոնջորյանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: