Հուլիս 04, 2024
168 դիտում

Շանթ Սարգսյանն ընդգրկվել է ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում


Լուսանկարը` Մեդիամաքս


ՖԻԴԵ-ն այսօր հրապարակել է լավագույն շախմատիստների դասակարգման նոր աղյուսակը։

Տղամարդկանց ցանկում 1-ին անգամ տեղ է գտել Շանթ Սարգսյանը, որը 2649 միավորով զբաղեցնում է 82-րդ հորիզոնականը։ Հայաստանի ներկայացոււցչներից ամենաբարձր տեղում Հայկ Մարտիրոսյանն է՝ 2661 անհատական ցուցանիշով 66-րդը։ Գաբրիել Սարգսյանը եւ Հրանտ Մելքումյանը 90 եւ 91-րդ տեղերում են, երկուսն էլ ունեն 2646 միավոր։

Կանանց պայքարում Էլինա Դանիելյանը 60-րդն է (2393), Աննա Սարգսյանը՝ 75-րդ (2371), իսկ Լիլիթ Մկրտչյանը՝ 77-րդ (2366)։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին