Հայաստանի շախմատի Մ-18 տարեկանների հավաքականը գրոսմայստեր Արտաշես Մինասյանի գլխավորությամբ դարձել է Եվրոպայի թիմային առաջնության փոխչեմպիոն:
Հավաքականի կազմում հանդես են եկել Էմին Օհանյանը, Արսեն Դավթյանը, Ռոբերտ Փիլիպոսյանը, Էրիկ Գասպարյանը եւ Բենիկ Ագասարովը:
Վերջին խաղափուլում հայ շախմատիստները 3:1 հաշվով հաղթել են Ավստրիայի թիմին ու 11 միավոր վաստակել: Առաջնության հաղթողի կոչումը 12 միավորով նվաճել է Իսրայելի թիմը, որը մրցաշարի ընթացքում պարտություն է կրել միայն Հայաստանից: 10 միավորով 3-րդ տեղն է գրավել Լեհաստանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: