Հունվար 15, 2025
307 դիտում

ԵԱ-ի վերջին տուրից առաջ Հայաստանի Մ-18 տ․ թիմն ընթանում է 2-րդ տեղում


Լուսանկարը` https://chessfed.am/


Եվրոպայի թիմային առաջնության նախավերջին տուրից առաջ Հայաստանի մինչեւ 18 տարեկանների ընտրանին ընթանում է 2-րդ տեղում։

Նախավերջին տուրում հայ շախմատիստները հանդիպել են Գերմանիայի իրենց հասակակիցներին ու հաղթել 2,5։1,5 հաշվով։ Հայաստանի ընտանու կազմում հաղթանակ տոնել են Էմին Օհանյանը եւ Ռոբերտ Փիլիպոսյանը։

Հայաստանի ընտրանին վաստակել է թիմային 9 միավոր եւ առաջատար Իսրայելին զիջում է 1 միավորով։ Այսօր կայանալու է վերջին տուրը, Հայաստանը մրցելու է 8 միավոր ունեցող ու 4-րդ տեղում ընթացող Ավստրիայի դեմ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին