Հունվար 15, 2025
428 դիտում

Հայաստանի հավաքականը հաղթել է Իսրայելին եւ դարձել ԵԱ-ի առաջատարը


Լուսանկարը` Հայաստանի շախմատի ֆեդերացիա


Հայաստանի շախմատի Մ-18 տ. ընտրանին հերթական հաղթանակն է գրանցել Հռոդոսում, որտեղ կայանում է Եվրոպայի թիմային առաջնությունը:

4-րդ տուրում հայ շախմատիստները 2,5:1,5 հաշվով հաղթել են առաջնությունում ամենաբարձր վարկանիշ ունեցող Իսրայելի թիմին:

Հաղթական միավորներ են վաստակել Էմին Օհանյանը եւ Ռոբերտ Փիլիպոսյանը:

Այս կարեւոր հաջողությունից հետո Հայաստանի հավաքականը 7 միավորով միանձնյա առաջատարն է: 6-ական միավոր ունեն Լեհաստանը, Իսրայելն ու Գերմանիան:

5-րդ խաղափուլում շախմատիստները մրցելու են Լեհաստանի դեմ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին