Հռոդոսում ընթացող շախմատի Եվրոպայի մինչեւ 18 տարեկանների թիմային առաջնությունում կայացել են 3-րդ տուրի պարտիաները:
Հայաստանի հավաքականը 3:1 հաշվով առավելության է հասել Թուրքիայի նկատմամբ: Հաղթական միավորները վաստակել են Ռոբերտ Փիլիպոսյանը եւ Բենիկ Ագասարովը, որոնք համապատասխանաբար ուժեղ են եղել Հայրի Բեյհուն Սենելից ու Թունահան Յիլդիզից: Էմին Օհանյանն ու Արսեն Դավթյանն իրենց պարտիաներն ավարտել են ոչ-ոքի արդյունքերով:
4-րդ խաղափուլում հայ շախմատիստները մրցելու են առաջնությունում ամենաբարձր վարկանիշն ունեցող Իսրայելի դեմ, որը 6 միավորով առաջատարն է: Հայաստանն ու Ռումինիան 5-ական միավորով 2-3-րդ տեղերում են:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: