Հունվար 15, 2025
449 դիտում

Հայ շախմատիստներով համալրված Chessify-ը դարձել է կորպորատիվ ԱԱ-ի հաղթող


Լուսանկարը` FIDE


Նյու Յորքում կայացած շախմատի Աշխարհի կորպորատիվ առաջնության հաղթող է դարձել Chessify ընկերությունը։

Chessify-ում հանդես են եկել Զավեն Անդրիասյանը, Գեւորգ Հարությունյանը, Տիգրան Սարգսյանը, Անի Հարությունյանը, Գոռ Վարդանյանն ու Դավիթ Սարգսյանը։

«Հիանալի զգացողություն է, որ մենք նվաճեցինք աշխարհի ամենախելացի ընկերության տիտղոսն Աշխարհի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան օրը։ Սա հիանալի միջոցառում էր, մենք լավ ժամանակ անցկացրինք, հանդիպեցինք հետաքրքիր մարդկանց։ Լավ հնարավորություն էր կապեր հաստատել այլ ընկերությունների հետ»,- ՖԻԴԵ-ին ասել է Chessify-ի անդամ Զավեն Անդրիասյանը։

Գրոսմայստերը նշել է նաեւ, որ ընկերության գործադիր տնօրեն Գոռ Վարդանյանի հետ գրազ է եկել, որ հաղթելու դեպքում երկուսն էլ սափրելու են իրենց գլուխները։

Աշխարհի կորպորատիվ առաջնությունը կազմակերպել են ՖԻԴԵ-ն ու Freedom Holding-ը, մրցաշարն անցել է Բրոդվեյի Cipriani Hall-ում։ Ի դեպ, այդ ժամանակ էլ շախմատի միջազգային ֆեդերացիան հայտնել է, որ այս տարվա արագ ու կայծակնային Աշխարհի առաջնությունը դեկտեմբերին կայանալու է Նյու Յորքում։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին