Հունվար 15, 2025
730 դիտում

Էմին Օհանյանն ու Մարիամ Մկրտչյանը Մ-20 տ. ԱԱ-ի փոխչեմպիոններն են


Լուսանկարը` FIDE

Լուսանկարը` FIDE


Հնդկական Գուջարաթում ավարտված ընթացքող մինչեւ 20 տարեկանների Աշխարհի առաջնությունում հայ շախմատիստները 2 արծաթե մեդալ են նվաճել:

Գրոսմայստեր Էմին Օհանյանը վերջին տուրում առավելության է հասել ֆիլիպինացի Դանիել Քուզիոնի նկատմամբ ու 8,5 միավորով ելույթն ավարտել 2-րդ տեղում:

Մամիկոն Ղարիբյանը, որը մինչեւ վերջին տուրն առաջատար էր, ցավալի պարտություն է կրել ու 8 միավորով գրավել 4-րդ տեղը:

Արծաթե մեդալակիր է դարձել նաեւ Մարիամ Մկրտչյանը: Նա 11 տուրերում ոչ մի պարտություն չի կրել եւ 9,5 միավոր է վաստակել: Վերջին մրցափուլում Մկրտչյանն առավելության է հասել հնդիկ Ռակշիտա Ռավիի նկատմամբ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին