Հունվար 15, 2025
653 դիտում

Մամիկոն Ղարիբյանը Մ-20 տ. Աշխարհի առաջնության առաջատարն է


Լուսանկարը` FIDE


Հնդկական Գուջարաթում ընթացքող մինչեւ 20 տարեկանների շախմատի Աշխարհի առաջնությունը մոտենում է ավարտին:

Վերջին խաղափուլից առաջ տղաների պայքարում գրոսմայստեր Մամիկոն Ղարիբյանը 10 հնարավորից ունի 8 միավոր եւ առաջնության միանձնյա առաջատարն է։

Նա 10-րդ տուրում սեւ խաղաքարերով առավելության է հասել ՖԻԴԵ-ն ներկայացնող Ռուդիկ Մակարյանի նկատմամբ:

Գրոսմայստեր Էմին Օհանյանը եւս 3 շախմատիստների հետ 7,5 միավոր ունի ու լրացուցիչ ցուցանիշներով 3-րդ տեղում է:

Աղջիկների պայքարում էլ 2-րդ հորիզոնականում է Մարիամ Մկրտչյանը, նա 8,5 միավոր է վաստակել ու առաջատար Դեշմուխ Դիվյա (Հնդկաստան) հետ է ընդամենը 0,5 միավորով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին