Երեւանում ավարտվել է Կարեն Ասրյանի հիշատակին նվիրված շախմատի միջազգային մրցաշարը, որի հաղթողը Մանուել Պետրոսյանն է:
Նա 9 հնարավորից վաստակել է 7,5 միավոր ու միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը: 3 շախմատիստներ 7-ական միավոր են վաստակել, լրացուցիչ ցուցանիշներով 2-րդ տեղը զբաղեցրել է Էմին Օհանյանը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Վահե Սուքիասյանը:
Հուշամրցաշարի մրցանակային ֆոնդը կազմել է 13 մլն դրամ:
Եվրոպայի չեմպիոն ու Համաշխարհային Օլիմպիադայի հաղթող Կարեն Ասրյանը հանկարծամահ է եղել 2008 թվականի հունիսի 9-ին՝ ուղեղի կաթվածից: 2009 թվականից անցկացվում է գրոսմայստերին նվիրված հուշամրցաշար:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: