Ապրիլի 19-29-ը Հունաստանի Հռոդոս կղզում անցկացվելու է շախմատի Եվրոպայի կանանց 24-րդ անհատական առաջնությունը:
Հայաստանը մրցաշարում ներկայացնելու են Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը եւ Սուսաննա Գաբոյանը:
Մրցաշարն ընտրական փուլ է հանդիսանում կանանց Աշխարհի գավաթի համար: Մասնակցության իրավունք կստանան առնվազն 10 մասնակիցներ, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:
Առաջնության ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 60 հազ. եվրո:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: