Ապրիլ 30, 2024
1114 դիտում

Էլինա Դանիելյանը «ASVÖ Pamhagen 1» թիմի կազմում դարձել է Ավստրիայի չեմպիոն


Լուսանկարը` FIDE


Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը հերթական նվաճմանն է հասել ակումբային շախմատում:

Նա «ASVÖ Pamhagen 1» թիմի կազմում մասնակցել է Ավստրիայի կանանց Բունդեսլիգային ու հաղթող հռչակվել:

Դանիելյանի ակումբը հաղթել է բոլոր 9 տուրերում ու վաստակած նույնքան միավորով անհասանելի դարձել մրցակիցների համար: Դանիելյանը մասնակցել է 6 պարտիայի՝ տարել 4 հաղթանակ ու 2 ոչ-ոքի գրանցել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին