Փետրվար 22, 2026
816 դիտում

Հայաստանի կանանց ու տղամարդկանց ընտրանիները հաղթական մեկնարկ են ունեցել ԵԱ-ում


Լուսանկարը` etcc23.me


Բուդվայում մեկնարկած շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում Հայաստանի կանանց ու տղամարդկանց ընտրանիները հաղթանակներ են տարել։

Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2,5:1,5 հաշվով ուժեղ է եղել Մոնտենեգրոյից։ Միակ հաղթանակը 2-րդ խաղատախտակի վրա տարել է Գաբրիել Սարգսյանը, մյուս շախմատիստները՝ Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանն ու Սամվել Տեր-Սահակյանը ոչ-ոքիներ են գրանցել։

 

Շախմատիստուհիներն էլ 3:1 հաշվով առավելության են հասել Չեխիայի նկատմամբ։ Մեկական միավոր են վաստակել Մարիամ Մկրտչյանն ու Մարիա Գեւորգյանը, իսկ Լիլիթ Մկրտչյանն ու Սուսաննա Գաբոյանը ոչ-ոքի են ավարտել իրենց պարտիաները։

Մեր ընտրանին