Հուլիս 27, 2024
726 դիտում

Շախմատիստները «Գրանդ Սվիս»-ում կփորձեն նվաճել հավակնորդների մրցաշարի ուղեգրեր


Լուսանկարը` Armenian Chess Federation


Հոկտեմբերի 25-ից նոյեմբերի 5-ը Մեն կղզում անցկացվելու է 2023 թվականի ՖԻԴԵ–ի «Գրանդ Սվիս» մրցաշարը:

Տղամարդկանց պայքարին Հայաստանից մասնակցելու են Հայկ Մարտիրոսյանը, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Շանթ Սարգսյանը, Սամվել Տեր-Սակակյանը եւ Մանուել Պետրոսյանը: Կանանց մրցաշարում հանդես կգան Էլինա Դանիելյանը եւ Մարիամ Մկրտչյանը, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից:

1-2-րդ տեղերը զբաղեցրած շախմատիստներն իրավունք կստանան մասնակցելու 2024 թվականի հավակնորդների մրցաշարին։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին