Իտալական Պուլա քաղաքում մեկնարկել է մինչեւ 20 տարեկանների արագ շախմատի Աշխարհի առաջնությունը:
Մրցումային 2 օրվա ընթացքում շախմատիստներն անցկացրել են 7 պարտիա: Ռոբերտ Փիլիպոսյանը վաստակել է 5 միավոր ու զբաղեցնում է 5-րդ տեղը: Մամիկոն Ղարիբյանն էլ իր ակտիվում ունի 4,5 միավոր ու 10-րդն է: Առաջատարը 6,5 միավոր ունեցող գերմանացի Տոբիաս Կոելլեն է:
Արագ շախմատի ԱԱ-ն ավարտվելու է այսօր, իսկ հոկտեմբերի 14-ից սկսվելու է կայծակնային մրցաշարը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: