Փետրվար 24, 2026
885 դիտում

Մարտիրոսյանն ու Սարգսյանն Աշխարհի 1-ին ուսանողական առաջնության հաղթողներն են


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` euro2019.ge


ՖԻԴԵ-ն կազմակերպել է առցանց շախմատի Աշխարհի առաջին ուսանողական առաջնությունը, որում բավական հաջող են հանդես եկել Հայաստանի ներկայացուցիչները:

Կայծակնային շախմատի տղամարդկանց մրցաշարի հաղթող է դարձել Հայկ Մարտիրոսյանը, նա 7 հնարավորից վաստակել է 5,5 միավոր: 2-րդ տեղը զբաղեցրած ու նույնպես 5,5 միավոր վաստակած հնդիկ Պաներսելվամ Ինիյանին նա շրջանցել է լրացուցիչ ցուցանիշներով:

Կանանց մրցաշարում էլ 1-ին տեղն է գրավել Աննա Սարգսյանը, նա 6 միավոր է վաստակել:

Մրցաշարին մասնակցել են աշխարհի 84 երկրների 960 համալսարանների շախմատիստներ:

Մեր ընտրանին