Մայիս 12, 2025
exclusive
1006 դիտում

Արդյոք կհեռանա՞ Արոնյանը Հայաստանից. վերջնական հայտարարություն դեռ չկա


Լուսանկարը` FIDE


Այսօր համացանցում տեղեկություններ են տարածվել, որ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը հրաժարվելու է Հայաստանը միջազգային ասպարեզում ներկայացնելուց ու մեկնելու է ԱՄՆ:

Տեղեկությունը ճշտելու համար Mediamax Sport-ը կապվել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հետ, որտեղից հրաժարվել են մեկնաբանել այս լուրը:

Հավաքականի գլխավոր մարզիչ Արշակ Պետրոսյանը եւս տեղյակ չէ մարզիկի տեղափոխության մասին:

Միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանն էլ հետեւյալն է ասել. «Ես էլ ԶԼՄ-ներից եմ տեղեկացել այդ մասին, որքան հասկացա, դրանք զուտ խոսակցությունների մակարդակով են, ռեալ ոչինչ չկա»:

Mediamax Sport-ին սեփական աղբյուրներից հայտնի է դարձել նաեւ, որ նման մտադրություն Արոնյանն ունեցել է, սակայն վերջնական որոշման մասին միայն ինքը կարող է հայտնել:

ԿԳՄՍ-ում էլ որեւէ հստակ տեղեկություն չունեն Արոնյանի տեղափոխության հետ կապված: Շախմատիստն ինքը հեռախոսազանգերին չի պատասխանում:

2019-ի ապրիլին կառավարության նիստի ժամանակ քննարկվել էր Արոնյանին Աշխարհի չեմպիոնական մրցամարտին նախապատրաստվելու համար գումար հատկացնելու հարցը:

Այն ժամանակ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանը նշել էր, որ այդ նպատակով շախմատիստին անհրաժեշտ է 133 200 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Նա ընդգծել էր, որ 1-ին անգամն է մարզիկին գումար հատկացվելու:

«Արոնյանին աջակցելը պետական առաքելություն է, նա աննախադեպ վաստակ ունի երկրի առաջ»,- ավելացրել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին