Փետրվար 23, 2026
2154 դիտում

ՀԲԸՄ-ն ու շախմատի ակադեմիան Համահայկական մրցաշար կանցկացնեն


Լուսանկարը` ecuyouth2017.ro


ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի ու Հայաստանի շախմատի ակադեմիայի նախաձեռնությամբ կմեկնարկի առաջին առցանց Համահայկական շախմատի մրցաշարը:

Այն միավորելու է ամբողջ աշխարհի շախմատի հայ սիրահարներին։ Մրցաշարը տեղի կունենա ՀՎՀ-ի ինտերակտիվ առցանց կրթահարթակում հունիսի 8-26-ը: 

Մասնակցել կարող են 8-18 տարեկան շախմատային գիտելիքների տարբեր մակարդակներ ունեցող հայ պատանիները:

Առցանց մրցաշարին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել www.avc-agbu.org կայքում մինչեւ հունիսի 7-ը:

Այդ ընթացքում բոլոր մասնակիցները կարող են միանալ ՀՎՀ-ի վիրտուալ հարթակին ու մասնակցել ՀՎՀ-ի շախմատի առցանց դասընթացներին, հայ անվանի շախմատիստների հետ առցանց հանդիպումներին, ինչպես նաեւ լուծել շախմատային խնդիրներ:

Այն կանցկացվի հայերեն եւ անգլերեն լեզուներով ու կհեռարձակվի շախմատային առաջատար կայքերում, այդ թվում՝ «Chess 24» եւ «Follow Chess»:

Մեր ընտրանին