Շախմատիստների համար 2019 թվականն ավարտվելու է Աշխարհի արագ ու կայծակնային շախմատի առաջնություններով:
Այն կայանալու է Մոսկվայում: Դեկտեմբերի 26-28 տեղի կունենան արագ, իսկ 29-30-ը՝ կայծակնային պարտիաները: Մրցանակային ֆոնդը կազմում է 1 մլն դոլար:
Հայաստանը տղամարդկանց պայքարում ներկայացնելու են Լեւոն Արոնյանը, Տիգրան Պետրոսյանը, Գաբրիել Սարգսյանը, Զավեն Անդրիասյանը, Հրանտ Մելքումյանը, Արման Փաշիկյանն ու Մանուել Պետրոսյանը:
Կանանց մրցաշարում ելույթ կունենան Աննա Սարգսյանը, Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը եւ Մարիա Գեւորգյանը:




















