Լոնդոնում չորս ուժեղագույնների մասնակցությամբ շարունակվում է Grand Chess Tour-ի եզրափակիչ փուլը:
Դասական պարտիաների երկրորդ հանդիպումներում եւս գրանցվել են ոչ-ոքի հաշիվներ: Լեւոն Արոնյանը կրկին միավորները կիսել է Դին Լիրենի (Չինաստան), իսկ Մագնուս Կարլսենը (Նորվեգիա)՝ Մաքսիմ Վաշյե-Լագրավի (Ֆրանսիա) հետ:
Շախմատիստներն իրենց ակտիվում ունեն 6-ական միավոր եւ այսօր պայքարելու են արագ ու կայծակնային պարտիաներում:




















