Փետրվար 22, 2026
6418 դիտում

Լոնդոնում Լեւոն Արոնյանը ելույթը սկսել է ոչ-ոքիով


Լուսանկարը` Grand Chess Tour


Բոլոր շախմատասերների ուշադրությունն այս օրերին սեւեռված է դեպի Լոնդոն, որտեղ չորս լավագույնների մասնակցությամբ մեկնարկել է Grand Chess Tour-ի եզրափակիչ փուլը:

Կիսաեզրափակիչ առաջին հանդիպումներն ավարտվել են ոչ-ոքի հաշիվներով: Լեւոն Արոնյանը միավորները կիսել է Դին Լիրենի (Չինաստան), իսկ Մագնուս Կարլսենը (Նորվեգիա)՝ Մաքսիմ Վաշյե-Լագրավի (Ֆրանսիա) հետ: Բոլոր շախմատիստներն էլ վաստակել են երեքական միավոր:

Այսօր տեղի են ունենալու դասական պարտիաների երկրորդ հանդիպումները:

Մեր ընտրանին