Դեկտեմբերի 2-8-ը Լոնդոնում կայանալու է Grand Chess Tour-ի եզրափակիչ փուլը:
Տարվա ընթացքում կայացած բոլոր փուլերի արդյունքներով հայտնի են դարձել եզրափակիչ անցած չորս մասնակիցները:
Լեւոն Արոնյանը եւս եզրափակչում է, որը ընդհանուր հաշվարկով վաստակել է 37,5 միավոր: Արոնյանը պայքարելու է Մագնուս Կարլսենի (Նորվեգիա), Դին Լիրենի (Չինաստան) եւ Մաքսիմ Վաշյե-Լագրավի (Ֆրանսիա) հետ:
Լոնդոնում շախմատիստները նախ մրցելու են կիսաեզրափակիչներում, այնուհետեւ կայանալու են եզրափակիչ դիմակայությունները: Մրցանակային ֆոնդը կազմելու է 350 հազար դոլար:




















