Փետրվար 22, 2026
6242 դիտում

Լեւոն Արոնյանն անցել է Grand Chess Tour-ի եզրափակիչ


Լուսանկարը` Grand Chess Tour


Կալկաթայում ավարտվել է Tata Steel India մրցաշարը, որը Grand Chess Tour-ի փուլերից մեկն էր:

Լեւոն Արոնյանը, որն անհաջող հանդիպումներ է անցկացրել ինչպես արագ, այնպես էլ կայծակնային շախմատի մրցաշարերում, ընդհանուր 12,5 միավորով ելույթն ավարտել է վերջին՝ 10-րդ տեղում:

Չնայած սրան, Արոնյանը Grand Chess Tour-ի ընդհանուր աղյուսակում զբաղեցրել է 3-րդ տեղը եւ իրավունք ստացել դեկտեմբերին մասնակցել Լոնդոնում կայանալիք եզրափակչին:

Tata Steel India-ում 25,5 միավորով հաղթողի կոչումը նվաճել է Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը (Նորվեգիա):

Մեր ընտրանին