Հնդկաստանում ուժեղագույն շախմատիստները շարունակում են պայքարել Կալկաթայի Grand Chess Tour-ի հերթական փուլում՝ Tata Steel India-ում:
Երեկ ավարտվել են արագ շախմատի պարտիաները: Լեւոն Արոնյանն ոչ-ոքիներ է գրանցել Ուեսլի Սոյի (ԱՄՆ) ու Յան Նեպոմնյաշնիի (Ռուսաստան) հետ, ապա հաղթել Վիդիտ Սանթոշին (Հնդկաստան):
Հայ գրոսմայստերը եւս 3 շախմատիստների հետ վաստակել է 9 միավոր ու կիսում է 3-5-րդ տեղերը: Առաջատարը 15 միավորով Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն (Նորվեգիա) է:
Այսօր մեկնարկում են կայծակնային շախմատի պարտիաները: Արոնյանն իրեն լավ է զգում բլիցում, Բուխարեստի Grand Chess Tour-ում հենց նա էր մրցաշարի հաղթողի կոչումը նվաճել:




















