Բաթումիում շարունակվում է Եվրոպայի շախմատի թիմային առաջնությունը, երեկ կայացել են 7-րդ տուրի պարտիաները:
Հայաստանի կանանց հավաքականը հաջող հանդիպում է անցկացրել Սերբիայի հետ՝ առավելության հասնելով 2,5:1,5 հաշվով: Լիլիթ Մկրտչյանն ու Էլինա Դանիելյանը հաղթանակներ են տարել, Մարիա Գեւորգյանը պարտություն է կրել, իսկ Աննա Սարգսյանը պարտիան ավարտել է ոչ-ոքի:
Այժմ հայ շախմատիստուհիները թիմային 10 միավորով կիսում են 3-5-րդ տեղերը:
Տղամարդկանց թիմը ցավալի պարտություն է կրել Անգլիայից: Լեւոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը ոչ-ոքի են խաղացել, իսկ Հայկ Մարտիրոսյանը պարտություն է կրել: Հայաստանը 9 միավորով նահանջել է 9-րդ հորիզոնական:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: