Մայիս 02, 2024
3099 դիտում

2020-ի հավակնորդների մրցաշարը կկայանա Եկատերինբուրգում


Լուսանկարը` londonchessclassic


ՖԻԴԵ-ի նախագահ Արկադի Դվորկովիչը հայտարարել է, որ 2020 թվականի հավակնորդների մրցաշարն ընդունելու է Եկատերինբուրգը:

Նման որոշում կայացվել է ՖԻԴԵ-ի նախագահության խորհրդում: Հայտնի չէ, թե Եկատերինբուրգից բացի այլ քաղաք պայքարել է այս մրցաշարն ընդունելու համար, թե ոչ: Չեն նշվել նաեւ, թե ինչ հանգամանքներ է հաշվի առել միջազգային ֆեդերացիան վերջինիս վստահելու համար:

Դեռ պարզ չէ, թե կոնկրետ որ ամսին է կայանալու մրցաշարը, որի հաղթողն իրավունք է ստանալու Աշխարհի չեմպիոնության համար պայքարել Մագնուս Կարլսենի հետ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին