Սենթ Լուիսում ավարտին է մոտենում շախմատի Սինքֆիլդի գավաթի խաղարկությունը: Մրցաշարի ավարտին մեկ տուր է մնում:
Նախավերջին` 10-րդում Լեւոն Արոնյանը հանդիպել է Դին Լիրենին (Չինաստան): Պարտիան ավարտվել է ոչ-ոքի արդյունքով: Արոնյանն ունի 4 միավոր ու հետնապահների թվում է:
4-ական շախմատիստներ 5,5-ական միավոր ունեն ու տեղավորվել են մրցաշարային աղյուսակի 1-4-րդ տեղերում: Նրանք են Յան Նեպոմնյաշնին (Ռուսաստան), Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), Սերգեյ Կարյակինը (Ռուսաստան) եւ Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան):
Լեւոն Արոնյանի վերջին մրցակիցը Սենթ Լուիսում լինելու է Ուեսլի Սոն, որը նույնպես 4 միավոր ունի:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: