Սենթ Լուիսում շարունակվող Սինքֆիլդի գավաթի խաղարկությունում Լեւոն Արոնյանը 8 տուրում 3 միավոր է վաստակել:
Մրցաշարի իր 8-րդ պարտիայում հայ գրոսմայստերը զիջել է Յան Նեպոմնյաշնիին (Ռուսաստան):
Սինքֆիլդի գավաթի առաջատարները 4,5-ական միավորով 5-ն են, նրանք են Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ), Սերգեյ Կարյակիը (Ռուսաստան), Նեպոմնյաշնին ու Դին Լիրենը (Չինաստան):
Այսօր կայանալիք 9-րդ տուրում Արոնյանը խաղալու է Մագնուս Կարլսենի (Նորվեգիա) հետ:




















