133 դիտում

Սկանդալային խաղ Սերբիայի գավաթում․ Նաիր Տիկնիզյանը խփել է 1-ին գոլը


Լուսանկարը` FK Crvena zvezda


«Ցրվենա Զվեզդա»-ն Սերբիայի գավաթի քառորդ եզրափակչում հանդիպել է «Նովի Պազար»-ին ու հաղթել 2։0 հաշվով։

Հանդիպման 38-րդ րոպեին Նաիր Տիկնիզյանը դարձել է շատ գեղեցիկ գոլի հեղինակ, որը նրա առաջին գնդակն էր «Ցրվենա Զվեզդա»-ի կազմում։ Նա շատ բուռն է նշել այդ հաջողությունը, ինչի պատճառով պատժվել է դեղին քարտով։ 

Ընդհանրապես, հանդիպումը հանգիստ չի անցել թիմերի երկրպագուների միջեւ վիճաբանության պատճառով։ Իսկ ահա Տիկնիզյանը մրցավարին հայտնել է, որ տրիբունաներից իր վրա ինչ-որ մեկը թքել է։



Սերբիայի լրատվամիջոցները գրում են, որ ֆուտբոլի միությունը քննարկել է տեղի ունեցածն ու հայտնել, որ երկրպագուների պահվածքի վերաբերյալ որոշում կկայացնի ու կհայտնի լրացուցիչ։

«Ցրվենա Զվեզդա»-ն շարունակում է պայքարը Սերբիայի գավաթում, իսկ Տիկնիզյանը թիմի կազմում արդեն անցկացրել է 35 հանդիպում, դարձել մեկ գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ։

Մեր ընտրանին