Նոյեմբեր 26, 2024
4125 դիտում

Արոնյանը Զագրեբում կմասնակցի Grand Chess Tour-ի հերթական փուլին


Լուսանկարը` norwaychess.no


Հունիսի 26-ին Զագրեբում մեկնարկելու է Grand Chess Tour-ի հերթական փուլը, որին մասնակցելու են 12 գրոսմայստեր:

Հայաստանը ներկայացնելու է Լեւոն Արոնյանը: 11 տուրից բաղկացած մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 325 հազար դոլար: Շախմատիստները խաղալու են շրջանաձեւ մրցակարգով:

Արոնյանի մրցակիցները լինելու են՝ Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ), Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), Դին Լիրենը (Չինաստան), Անիշ Գիրին (Հոլանդիա), Սերգեյ Կարյակինը (Ռուսաստան), Շահրիար Մամեդյարովը (Ադրբեջան), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ), Յան Նեպոմնյաշնին (Ռուսաստան), Ուեսլի Սոն (ԱՄՆ) եւ Մաքսիմ Վաշյե-Լագրավը (Ֆրանսիա):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին