Հունիս 27, 2025
4120 դիտում

Էլինա Դանիելյանի վստահ ելույթը Եվրոպայի առաջնությունում


Լուսանկարը` europechess.org


Էլինա Դանիելյանը շարունակում է վստահ մասնակցել Անթալիայում ընթացող կանանց շախմատի Եվրոպայի անհատական առաջնությանը:

5-րդ տուրում գրոսմայստերը ոչ-ոքի արդյունքով է ավարտել ուկրաինացի Իննա Գապոնենկոյի հետ պարտիան: Դանիելյանը վաստակել է 4 միավոր ու Բելա Խոտենաշվիլիի (Վրաստան) հետ կիսում է 3-4-րդ տեղերը:

Առաջատարները 4,5-ական միավորով ֆրանսուհի Պոլին Գիշարն ու ռուս Ալինա Կաշլինսկայան են:

Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, Սիրանուշ Ղուկասյանն իրենց ակտիվում ունեն 3-ական միավոր:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին