Հունիս 27, 2025
3957 դիտում

Կանանց ընտրանին ԱԱ-ում ելույթն ավարտեց 8-րդ տեղում


Լուսանկարը` astana2019.fide.com


Աստանայում ավարտվել է շախմատի Աշխարհի թիմային առաջնությունը, որտեղ Հայաստանը ներկայացնում էր միայն կանանց հավաքականը:

Հայ շախմատիստուհիները վերջին տուրում մրցել են Ղազախստանի թիմի հետ ու պարտվել 1:3 հաշվով: Զավեն Անդրիասյանի թիմը 9 տուրերում կրել է 6 պարտություն, երկու անգամ խաղացել ոչ-ոքի եւ հաղթանակ տարել միայն մեկում:

Հավաքականը վաստակել է 4 միավոր ու ելույթն ավարտել 8-րդ տեղում: Աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճել են չինուհիները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին