Մոսկվայում ավարտվել է Աէրոֆլոտ օփեն շախմատային փառատոնը:
Վերջին տուրում մրցանակային տեղերի համար պայքարող Հայկ Մարտիրոսյանն ու Տիգրան Պետրոսյանը մրցել են միմյանց դեմ: Սեւ խաղաքարերով հանդես եկող Մարտիրոսյանին հաջողվել է հաղթանակ տոնել ու 7 միավորով զբաղեցնել երկրորդ հորիզոնականը:
Նա հաղթող դարձած Կաիդո Կուլաոտսին զիջել է միայն լրացուցիչ ցուցանիշներով: Մարտիրոսյանն Աէրոֆլոտ օփենում տարել է 5 հաղթանակ եւ 4 պարտիա էլ ավարտել է ոչ-ոքի:
Արամ Հակոբյանը եւ Տիգրան Պետրոսյանը վաստակել են 5,5-ական, Մանուել Պետրոսյանը՝ 5, իսկ Շանթ Սարգսյանը՝ 4,5 միավոր:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: