Մայիս 12, 2025
5117 դիտում

2024 թվականին շախմատը կարող է ընդգրկվել Օլիմպիական խաղերում


Լուսանկարը` Մեդիամաքս


Փարիզում պաշտոնապես մեկնարկել է շախմատը 2024 թվականի ամառային Օլիմպիական խաղերում ընդգրկելու արշավը:

ՖԻԴԵ-ի նախագահ Արկադի Դվորկովիչը, ՖԻԴԵ-ի փոխնախագան, Ֆրանսիայի շախմատի ֆեդերացիայի նախագահ Բաշար Քուաթլին ու Ֆրանսիայի վեցակի չեմպիոն Սոֆի Միլենը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել են, որ ՖԻԴԵ-ի անդամ է 189 ազգային ֆեդերացիա, իսկ շախմատ է խաղում 600 միլիոն մարդ:

Արագ եւ կայծակնային ձեւաչափերը կարող են գրավել հանրության լայն զանգվածներին ու մասնակցության հայտը ներկայացված է հենց դրանց համար, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

Արկադի Դվորկովիչը հանդիպել է նաեւ Ֆրանսիայի Օլիմպիական կոմիտեի նախագահ Դենիս Մասելիայի հետ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին