Հունիս 27, 2025
3978 դիտում

Ջիբրալթարում հայ շախմատիստները դուրս մնացին լավագույն եռյակից


Լուսանկարը` gibchess.com


Ջիբրալթարում ավարտվել է շախմատային ամենամյա փառատոնը, որին մասնակցում էին նաեւ Հայաստանի ներկայացուցիչները:

Վերջին տուրում Հրանտ Մելքումյանն ոչ-ոքի է խաղացել Դավիթ Նավարայի (Չեխիա) հետ, իսկ Լեւոն Արոնյանը պարտություն է կրել Դավիթ Հոուելից (Անգլիա):

Մելքումյանը 7 միավորով ելույթն ավարտել է 20-րդ, իսկ Արոնյանը 6,5-ով՝ 24-րդ տեղերում: Մրցաշարի հաղթողի կոչումը նվաճել է Վլադիսլավ Արտեմիեւը (Ռուսաստան), որը վաստակել է 8,5 միավոր:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին