Հունիս 27, 2025
4913 դիտում

Արոնյանն ու Մելքումյանը հաղթանակով են մեկնարկել Ջիբրալթարում


Լուսանկարը` gibchess.com

Լուսանկարը` gibchess.com


Լեւոն Արոնյանը հաղթանակով է մեկնարկել Ջիբրալթարում ընթացող շախմատի միջազգային խոշոր փառատոնում:

Նա սպիտակ խաղաքարերով ուժեղ է եղել ինդոնեզացի Իրինե Սուկանդարից: 1 միավոր է վաստակել նաեւ Հրանտ Մելքումյանը, նա էլ առավելության է հասել Դինա Բելենկայայի (Ռուսաստան) նկատմամբ: Էլինա Դանիելյանն էլ ոչ-ոքի է խաղացել մեքսիկացի Ավիլա Ամեյալլիի հետ:

Ջիբրալթարի փառատոնի մրցանակային ֆոնդը 25 հազ. եվրո է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին