Հունաստանում շարունակվում է ընթանալ շախմատի Աշխարհի պատանեկան առաջնությունը, որտեղ Հայաստանի ներկայացուցիչները հաջող են հանդես գալիս:
Երեկ կայացել են 5-րդ տուրի պարտիաները: Մինչեւ 16 տարեկան տղաների պայքարում Շանթ Սարգսյանը հիանալի արդյունավետությամբ է աչքի ընկնում: Նա 5-րդ անընդմեջ հաղթանակն է տարել, այս անգամ ուժեղ է եղել Կաասեն Տոր Ֆրեդերիկից (Նորվեգիա) ու 5 միավորով միանձնյա առաջատարն է:
Մինչեւ 18 տարեկան աղջիկների առաջնությունում Աննա Սարգսյանը զիջել է ռուս Պոլինա Շուվալովային ու 4 միավորով նահանջել 3-րդ հորիզոնական:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: