Սենթ Լուիսում ավարտվել է Ֆոլ Չեսս կլասիկ միջազգային մրցաշարը, որի B խմբում հանդես է եկել 10 շախմատիստ:
Շրջանաձեւ համակարգով ընթացող մրցաշարի հաղթող դարձել է Հովհաննես Գաբուզյանը: Նա վերջին տուրում առավելության է հասել Քրիսթոֆեր Յուի (ԱՄՆ) նկատմամբ ու 9 հնարավորից վաստակել 7 միավոր:
Նա շրջանցել է բոլոր մրցակիցներին ու ելույթն ավարտել առաջին հորիզոնականում:
A խմբում հանդես է եկել ԱՄՆ-ն ներկայացնող Վարուժան Հակոբյանը: Նա 4,5 միավորով զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը:




















