Փետրվար 16, 2026
exclusive
206 դիտում

Հակոբ Փիլոսյան. Մինչ ԵԱ-ն ժամանակ ունենք, որ ծանրորդները բարելավեն իրենց արդյունքները


Լուսանկարը` Մեդիամաքս


Հակոբ Փիլոսյանի համար Հայաստանի ծանրամարտի այս առաջնությունն առաջինն էր տղամարդկանց ընտրանու ղեկին։

Չեմպիոններ դարձան Գառնիկ Չոլակյան (60 կգ), Ժորա Գրիգորյանը (65 կգ), Գոռ Սահակյանը (71 կգ), Մարտին Պողոսյանը (79 կգ), Ռաֆիկ Հարությունյանը (88 կգ), Արա Աղանյանը (94 կգ), Գարիկ Կարապետյան (110 կգ ) եւ Վարազդատ Լալայանը (+110 կգ)։

Մրցաշարի ավարտից հետո Փիլոսյանը Mediamax Sport-ի հետ զրույցում ամփոփել է մրցաշարը։

«Հայաստանի առաջնությունը շատ լավ անցավ, տղաների համար նորություն էր այսպիսի բարձր մակարդակով կազմակերպումը։ Մի քիչ խուճապի էին մատնվել, ասես Եվրոպայի առաջնության մասնակցեին։

Կարծում եմ՝ այս պահի դրությամբ վատ չմասնակցեիցն, որովհետեւ դեռ վաղ է լիարժեք պատրաստ լինել։ Դեռ բավական ժամանակ ունենք մինչեւ ապրիլի 19-26-ը Բաթումիում կայանալիք Եվրոպայի առաջնությունը։  

Այդ ընթացքում 3 ուսումնամարզական հավաք կունենանք, առաջինը 2 օրից կսկսենք Ծաղկաձորում ու կշարունակենք մարզվել ընդհուպ մինչեւ ԵԱ-ի մեկնարկը։ Հուսով եմ՝ տղաները կհասցնեն մեր ուզած կիլոգրամներն ու նոր արդյունքներ գրանցել։

Բոլորն էլ իրենց քաշային կարգերում հանդես կգան, բացառություն կլինի երեւի միայն Սիմոն Մարտիրոսյանը, որն այս անգամ գերծանր քաշային կարգումն մասնակցեց, բայց ԵԱ-ում կներկայացնի 110 կգ-ը։ Չցանկացանք, որ նա երկու անգամ քաշ գցի։

Շատ լավ մասնակցեցին նաեւ երիտասարդները, ուղղակի նրանք մայիսին մեծ ստուգատես ունեն՝ Աշխարհի առաջնությանն են մասնացելու։ Այս պահին չեն կարող համալրել մեծահասակների հավաքականը։ Մրցաշարից հետո հնարավոր է 1-2 տղաներ տեղափոխվեն մեծահասակների թիմ»։

Մեր ընտրանին