Ձմեռային Օլիմպիական խաղերում չեզոք դրոշի տակ հանդես եկող Ադելիա Պետրոսյանը բաց է թողել առաջին մարզումը։
Նա Միլան է ժամանել փետրվարի 15-ին, այդ պատճառով էլ մարզմանը չի մասնակցել։
Գեղասահորդուհիները կարճ ծրագրով հանդես են գալու վաղը, Պետրոսյանը ելույթ է ունենալու երկրորդը։ Կարճ ծրագրի համար նա հայտավորել է երկակի աքսել, եռակի լուտց, եւ եռակի ֆլիպից ու եռակի տուլուպից բաղկացած կասկադ։ Գեղասահորդուհիների ազատ ծրագիրը փետրվարի 19-ին է։
Իսկ այսօր երեկոյան ազատ ծրագրով հանդես կգան սպորտային զույգերը։ Հայաստանի ներկայացուցիչներ Կարինա Ակոպովան ու Նիկիտա Ռախմանինը 12-րդ տեղով հաղթահարել են որակավորումը։



















